Ռուբինա Բաբայան/Տնօրեն
Ռուբինան 2005 թվականից հիմնադրել և ղեկավարում է Map Travel Armenia տուրիստական ընկերությունը։ Քաջածանոթ լինելով զբոսաշրջության խնդիրներին և բացերին, այս տարիների ընթացքում ստեղծել է բոլոր նախապայմանները Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը նպաստ բերելու և ներդրում ունենալու համար։
Իր շուրջը համախմբելով ուժեղ մասնագետների՝ 15 տարուց ավել է հայկական շուկայում պահպանում է կազմակերպության փորձառու առաջատարի դիրքերը։
Աննա Բաբայան/Գլխավոր խորհրդատու
Աննան զբաղվում է կազմակերպչական հարցերով , ընթացիկ պրոցեսների վերահսկողությամբ ։ Կազմում և վերահսկում է կազմակերպության գործունեությանը վերաբերող հաշվետվությունների նախապատրաստումը։
Դիանա Ասրյան/Մարքեթինգ Մենեջեր
Դիանան գործունեություն է ծավալում մարքետինգային հետազոտության ոլորտում, իրականացնում է շուկայի մոնիտորինգ, ստեղծագործական տարբեր գաղափարներ, սիրում է շփվել հաճախորդների հետ և ոգեշնչել նրանց։
Դիանան տիրապետում է արաբերենին և անգլերենին։
Սոնա Պետրոսյան/Արտագնա մենեջեր
Սոնան շուրջ 10 տարի է աշխատում է որպես արտագնա մենեջեր։ Ունենալով մեծ փորձ՝ ճշտորեն ուղղորդում է հաճախորդներին և առաջարկում է արտագնա տուր փաթեթների լավագույն տարբերակները, իսկ հաճախորդները գոհունակությամբ վերադառնում են կրկին օգտվելու նրա խորհրդատվությունից։
Նա գերազանց տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Արմինե Արմենակյան/Ներգնա մենեջեր
Արմինեն եղել է Հայաստանի գրեթե բոլոր հատվածներում և լավատեղյակ լինելով մեր երկրի գեղատեսիլ պատմամշակութային և ժամանցային վայրերին օտարերկրացիների համար նախագծում է նրանց նախասիրություններին համապատասխան տուր փաթեթներ։ Տպավորվելով Հայաստանով և մեր մասնագետի անհատական մոտեցման բարձր մակարդակով, այցելուները բազմիցս մեր երկիր են ուղղորդել նաև իրենց մտերիմներին և ընկերներին։
Արմինեն տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։
Արմինե Ղուկասյան/Տոմսերի մենեջեր
Արմինեն 11 տարի է աշխատում է այս բնագավառում, և արդեն ունի հաճախորդների մեծ բանակ, ովքեր տոմսերն ամրագրելու հարցում նախընտրում են աշխատել միայն Արմինեի հետ ։ Նա առաջինն է տեղեկացվում մասնագիտական վերջին նորույթներից և մեծ պատասխանատվությամբ է մոտենում կենդանիների տեղաշարժման հետ կապված հարցերին։