Երկիրը` Չեխիա, Չեխիայի Հանրապետություն, Czech Republic
Մայրաքաղաքը` Պրահա, բնակչությունը` 1.250.000 մարդ
Պետական լեզուն՝Պետական լեզուն չեխերենն է:
Չեխիայի երկարատև պատմությունը իր կարևոր նշանակությունն է թողել Կենտրոնական Եվրոպայի պատմության մեջ: Գրեթե յուրաքանչյուր չեխական քաղաք կամ գյուղակ իրենից ներկայացնում է թանգարան բաց երկնքի տակ: Չեխիայում 111 հնագույն ամրոցներ կան: Բերոունկի գետի գեղատեսիլ հարթավայրում` Պրահայից հարավ-արևմուտք, վեր է խոյանում Կառլշտեյն ասպետական ամրոցը` կառուցված ժայռոտ բլուրի վրա XIV դարի երկրորդ կեսին: Այստեղ հնարավոր է տեսնել նկարների հարուստ հավաքածու: Կունտա Գորա քաղաքի մոտ է գտնվում միջնադարյան հիմնական արծաթի հանքերից մեկը: Պրահայից արևմուտք ընկած է Կրշիվոկլատ ամրոցը: Ամրոցում գտնվում է գոթական գեղանկարչության և քանդակագործության մեծ հավաքածուն: Ամրոցը կառուցված է հսկայական անտառի կենտրոնում, որտեղ ժամանակին որսի են գնացել չեխ թագավորները, այդ տարածքը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՅԻ համաշխարհային ժառանգության ցանկում: Չեխիան խիտ բնակեցված է, հիմնական բնակիչները չեխերն են:Խոշոր քաղաքներն են Պրահան, Բռնոն, Օստրավան, Պլզենը:Չեխիան Եվրոպայի զարգացած երկրներից է, 2004 թ-ից՝ Եվրամիության անդամ:
Չեխիան Եվրոպայի ամենահայտնի տուրիստական երկրներից մեկն է: Այստեղ են գալիս հազարավոր զբոսաշրջիկների աշխարհի տարբեր երկրներից, որպեսզի հիանան երկրի հնագույն տեսարժան վայրերով: Չեխիան ունի ավելի քան 2000 ամրոց, որոնք իրենց գեղեցկությամբ և պատմության կարող են մրցել աշխարհի լավագույն ամրոցների հետ:
Չեխիայում պահպանվել են մեծ քանակությամբ հինավուրց ամրոցներ: Որոշ ամրոցներում զբոսաշրջիկներնի նույնիսկ կառաջարկեն ճաշել միջնադարյան ոճով, իսկ որոշներում էլ` ամուսնանալ:
Լոկեթ ամրոցը գտնվում է Կառլովի Վարի քաղաքի մոտ: Ժամանակին այն կարևոր ամրոց էր, իսկ այժմ պարզապես զբոսաշրջիկների շրջանում հայտնի վայր: Այստեղ կարող եք հիանալ ֆոսֆորի և զենքերի ցուցադրություններով, կարող եք նույնիսկ հայտնվել ուրվականների նկուղում:
Հետաքրքիր միջնադարյան ցուցանմուշ է Շվարցենբերգների ամրոցը, որը շրջապատում է փարթամ գեղեցիկ այգին, իսկ ամրոցում կան բազմաթիվ որսորդական ավարներ, կենդանիների և թռչունների խրտվիլակներ:
Ամրոցի առանձնահատուկ ճարտարապետությունը նրան բավականին հայտնի է դարձրել զբոսաշրջիկների շրջանում:
Չեխիայի մյուս ամրոցներից առանձնանում է նրանով, որ այն մասնավոր է: Սեփականատերերին հաջողվել է ամրոցը իրենց վերադարձնել կոմունիստական վարչակարգի տապալումից հետո, և այժմ հայտնի տոհմի 70-ամյա ժառանգն ապրում է այստեղ` էքսկուրսիաներ կազմակերպելով հնագույն սրահներով: Այստեղ կարող եք տեսնել Շտերնբերգներին տոհմի պատմությանը նվիրված բազմաթիվ ցուցանշումներ, զենքեր, ֆոսֆոր և ժամացույցներ:
Բոուզովի ամրոցը կառուցվել է ավելի քան 7 հարյուր տարի առաջ:17-րդ դարում այն գերմանացի ասպետների օրդենի տիրապետության տակ էր գտնվում, այդ պատճառով Բոուզովը կարելի է դասել նաև Գերմանիայի ամրոցների շարքին: Ամրոցի հետ կապված են սիրո և ուրվականների մասին լեգենդներ:
Չեխիայի ամենահայտնի ամրոցներից է նաև Կառլշտեյնի ամրոցը, որը ժամանակին եղել է թագավորի նստավայրը: Զբոսաշրջիկների մեծ հոսքի պատճառով այստեղ բավականին դժվար է մուտք գործել:
Հլուբոկա նադ Վլտավոյ ամրոցը կառուցվել է Անգլիայի Վինդսորի պալատի ոճով:
Այն ամենագեղեցիկ ամրոցներից մեկն է` ամենահարուստ պատմական ցուցադրությամբ և փաստերով:
Չեսկի Կրումլովի յուրաքանչյուր անկյուն տեսարժան վայր է, որը պահպանում է իր առանձնահատուկ պատմությունը…