«Դժվար է վատ արձակուրդ ունենալ
Մալդիվներում»։
Ադրիան Նևիլ
Ժամային գոտի՝ 12 ժամ:
Արժույթ՝ Մալդիվական Ռուֆիա (1 դոլլար = մոտավորապես 12.75 ռուֆիա)
Լեզու՝ Մալդիվերեն (Divekhi)
Մայրաքաղաք` Մալե
Մալդիվներն այն վայրն է, որտեղ մարդիկ գալիս են ապրելու կղզային կյանքով` չափազանց հանգիստ և չափազանց գեղեցիկ: Անկախ նրանից, թե ինչպես եք կազմակերպում այնտեղ Ձեր հանգիստը, տուն հիասթափված վերադառնալու շանսերը հավասար են 0-ի։
Մալդիվների պարզ ջրերը իդեալական են ստորջրյա լողի և այնտեղ լուսանկարվելու համար։
Հանգստավայրերը հագեցած են սուզորդների դպրոցներով , որի դասերը հասանելի են թե սկսնակների և թե ինչ որ չափով տիրապետողների համար։
Կարող եք սուզվել Banana Reef Dive Site-ում տեսնելու հազվագյուտ տեսակի ձկներ, ինչպես նաև զբաղվել ձկնորսությամբ, իսկ լողափերի և հանգստյան գոտիների մեծ մասը ամենատարբեր սարքավորումներն ունեն ջրային սպորտաձևերի համար։
Թեև շատ մարդիկ գալիս են հանգստանալու ծովափերին կամ խաղալու ծովում,բայց մայրաքաղաք Մալեն ևս արժանի է այցելության։ Այնտեղ կտեսնեք 17-րդ դարի գեղեցիկ ճարտարապետությամբ Grand Friday մզկիթը։ Կրոնական կառույցը պատրաստված է մարջանե քարից՝ զարդարված քանդակներով, գեղագրությամբ և բարդ նախշերով։ Ուսումնասիրեք Մալդիվյան արվեստի օրինակները Ազգային պատկերասրահում: Դիտեք թարմ բռնած ձկներին Մալեի ձկների շուկայում։
Պատվիրեք 1 օրյա ուղևորություն դեպի ամենից քիչ այցելվող վայրերից մեկը, որտեղ մալդիվացիներն են ապրում։ Ճաշակեք տեղական կյանքն ու մշակույթը, այցելեք ձկնորսական գյուղերը, և գնեք ավանդական ձեռակերտ ապրանքներ։
Դեկտեմբերից մինչև ապրիլ չոր սեզոնն է և ամենահայտնի ժամանակը Մալդիվներ այցելելու։Անկախ նրանից, թե տարվա որ ժամանակն է, ճանապարհորդները միշտ կարող են սպասել մեղմ ջերմաստիճանի՝ 26 °C-ի միջակայքում։